Հասմիկ Հարությունյան

«Study for Success»-ում իմ ուղին սկսեցի որպես անգլերենի դասախոս. սա մի աշխատանք է, որտեղ մեկտեղվում են դասավանդելու նկատմամբ իմ սերն ու փոքր քայլերով մեծ փոփոխություններ անելու ցանկությունը։ Ժամանակի ընթացքում ստանձնեցի նաև SMM մենեջերի, միջոցառումների ու հաղորդակցության համակարգողի դերերը՝ փորձելով օգնել մեր կենտրոնին կրթել բազմակողմանի զարգացած երիտասարդներ։ Մասնագիտական գործունեությանս ամուր հիմքը Հայաստանի Ամերիկյան համալսարանում ստացածս կրթությունն է («Անգլերեն և հաղորդակցություն»):
Իսկ աշխատանքից դուրս սիրում եմ զբաղվել վավերագրական լուսանկարչությամբ և փոքրիկ հետազոտություններ անել։