Ես կրթության ոլորտի մասնագետ եմ՝ դասավանդման, ուսումնական ծրագրերի մշակման և գնահատման ավելի քան յոթ տարվա փորձով։ Ավարտել եմ Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Անգլերեն և հաղորդակցություն» բաժնի բակալավրիատը, այնուհետև ստացել մագիստրոսի աստիճան՝ անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման (TEFL) ոլորտում։



